Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նաև իր ձեռքով են փոսում, վերընտրվում է՝ ի՞նչ անի

Նաև իր ձեռքով են փոսում, վերընտրվում է՝ ի՞նչ անի
20.07.2018 | 10:35

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում էլ «Ալաշկերտը» զիջեց շոտլանդական «Սելտիկին» ու դարձյալ նույն 0:3 հաշվով՝ ապացուցելով, որ իր համար չկա սեփական դաշտ, մրցակցի դաշտ հասկացությունը:

Հետաքրքիր է, որ առաջին խաղակեսի 11-րդ րոպեից շոտլանդացիները մնացել են տասը հոգով ու անգամ այս առավելությունն ի նպաստ չի եղել հայկական ակումբային ֆուտբոլի առաջատարի համար: Ահա այսպիսի փոսում հայտնված հայկական ֆուտբոլ, որի անմիջական մեղավորներից է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որն այնպես համառությամբ ուզում է նորից վերընտրվել: Նրա ջանքերով առանց այն էլ քշված ենք համաշխարհային ֆուտբոլի անկյուն: Անհասկանալի է՝ վերընտրվում է, որ ի՞նչ անի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ